Լրահոս

24.12.2012 10:36


Մհեր Սեդրակյանի հայտարարությունը

Մհեր Սեդրակյանի հայտարարությունը

Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ: Սա թերևս հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյան

Այս խորագրի վերջին նյութերը