Լրահոս

24.12.2012 10:35


Բարաք Օբամային խնդրում են պատժել Վլադիմիր Պուտինին

Բարաք Օբամային խնդրում են պատժել Վլադիմիր Պուտինին

Ամերիկացիները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խնդրում են «Մագնիտսկու ցուցակում» ներառել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Մագնիտսկու ցուցակում»–ն ընդունվել է  ԱՄՆ Սենատի վերին պալատի կողմից։ Համաձայն այդ օրենքի՝ վիզային և տնտեսական պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր մեղավոր են համարվում «Hermitage Capital» հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան համար։ Որպես պատասխան պատժամիջոց՝ Ռուսաստանն էլ ընդունել է «Դիմա Յակովլևի ցուցակը», համաձայն որի ամերիկացիներին թույլ չի տրվում ռուս երեխաների որդեգրել։

«Մագնիտսկու ցուցակում»  Պուտինին ներառելու խնդրագիրը տեղադրվել է Սպիտակ տան կայքում, որն ուսումնասիրելու համար 25 000 ստորագրություն է անհրաժեշտ։ Ավելի վաղ անհրաժեշտ քանակության ստորագրությունները հավաքվել էին «Մագնիտսկու ցուցակում» Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին ներառելու խնդրագիրն ուսումնասիրելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը