Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 24-ի ժամը 10։00-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սպիտակում, Արագածում, Ապարանում, Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն: Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղով: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Մի շարք ավտոճանապարհների թանձր մառախուղ է
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 24-ի ժամը 10։00-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սպիտակում, Արագածում, Ապարանում, Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն: Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղով:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: