Լրահոս

24.12.2012 10:08


Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան

Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան

«Ինտերֆաքս»–ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ այդ  երկրի ղեկավարության հետ կքննարկի ռազմատեխնիկական և ատոմային էներգետիկայի ոլորտներում երկու երկրների միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

 ՌԴ նախագահի այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիի, վարչապետ Մանմոհան Սինգհի հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը