Վրաստանը ոչինչ չունի անելու նախկին ԽՍՀՄ–ում, և հետդարձի ճանապարհ չկա։ Այդ մասին նախօրեին կայացած Վրաստանի միացյալ ազգային շարժման (ՄԱՇ) ընդլայնված համաժողովում հայտարարել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նա նշել է, թե նոր իշխանությունը 2 ամսվա ընթացքում ավելի շատ սխալ է թույլ տվել, քան ՄԱՇ–ը 8 տարում։ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ չնայած իշխանությունն այսօր իրենց ձեքում չէ, սակայն «բարոյական մեծամասնությունը» իր կուսակցությունն է, որը համառորեն ճշմարտությունն է ասում։
Սահակաշվիլի. «Վրաստանը չպետք է վերադառնա ԽՍՀՄ»