Լրահոս

24.12.2012 09:47


«Գորիս» ՔԿՀ-ի աշխատակցը պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ազատվել է աշխատանքից

«Գորիս» ՔԿՀ-ի աշխատակցը պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ազատվել է աշխատանքից

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Վիգեն Վաչագանի Ադունցի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը. 2012 թվականի դեկտեմբերի 19-ից նա ազատվել է քրեակատարողական ծառայությունից։

  Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի միջնորդությունը: 

Այս խորագրի վերջին նյութերը