Լրահոս

24.12.2012 09:29


ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի վերջին զեկույցը Սիրիայի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի վերջին զեկույցը Սիրիայի հակամարտության վերաբերյալ
Սիրիայի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի վերջին զեկույցում տեղ են գտել հայությանը վերաբերվող մի քանի կետեր եւ այդ առումով Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը անհրաժեշտ է գտնում տալ իր պարզաբանւմները զեկույցումտեղ գտած մի քանի դրույթների վերաբերյալ:
Սիրիայում մարդու իրավունքների խախտման ուսումնասիրությունների  հանձնաժողովը ներկայացրեց իր թարմացված զեկույցը 28-09–ից 16-12-2012 ժամանակաշրջանի համար, որտեղ հայտնում է Սիրիայում 21–ամսյա բախումների, առավելապես միջհամայնքային բնույթի մասին:

 ՄԱԿ - ի միջազգային անկախ հետաքննող հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհեիրո  Կարեն Աբուզեյդ - նույն հանձնաժողովի անդամ:

Հանձնաժողովը հիմնվել է Ժնեւում, եւ ՄԱԿ ի իրավասությունների սահմաններում անցկացնում է հետաքննություն՝ Սիրիայում մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի ոտնահարման հետ կապված:

Հանձնաժողովի անդամներն են Պաոլո Սերջիո Պիհնիերոն, Կարեն Աբուզեյդը, Կառլա ԴելՊոնտեն եւ Վիտիտ Մունտարբհոնը:

Զեկույցը 10 էջանոց է:

http://www.ohchr.org/Documents/Countries/SY/ColSyriaDecember2012.pdf

Վերջին զեկուցագրերն ու թարմացված լուրերը, 2011թ օգոստոսից՝ հանձնաժողովի աշխատանքների սկսման պահից ի վեր, տալիս է բախման ավերիչ նկարագիրը, ինչպիսիք ենմարդու իրավունքների եւ Միջին Արեւելքի ժողովուրդների իրավունքների ոտնահարումը:

Զեկույցում նշված են Սիրիայում ընթացիկ բռնությունների, հազարավոր զոհերի եւ վիրավորների,կես միլիոնի հասնող մասսայական գաղթի եւ ինչքի ավերման բարձր սանդղակի մասին: Այնույնպես բնութագրում է, թե ինչպես են վնասվում եւ ավերվում համաշխարհային մշակութային կոթողները:

Հանձնաժողովը հանգում է այն եզրակացությանը, որ հակամարտությունը կրում է առավել միջհամայնքային բնույթ: Զեկույցի հեղինակները, նշում են, որ կառավարական եւ նրանց օժանդակող զինվորական բաժանմունքները, որոնք աջակցում են սուննիներին, հարձակվում են անզեն բնակչության վրա: Միառժամանակ զեկույցները տեղեկացնում են հակակառավարական զինված խմբավորումների՝ ալավիների եւ մյուս փոքրամասնություն կազմող կառավարամետ համայնքների ՝ այդ թվում կաթոլիկների, ուղղափառ հայերի եւ դրուզների վրա հարձակումների մասին:

Այլ փոքրամասնություն կազմող համայնքները, որոնցից են քրիստոնյաները, քրդերը, թուրքմենները, նույնպես հայտնվել են ներքաշված հակամարտության մեջ եւ ստիպված են դիմել կամ զենքով ինքնապաշտպանությանը, կամ էլ հարել հակամարտության այս կամ այն կողմին:
Հանձնաժողովին հանձնարարված է նաեւ հետաքննություն անցկացնել զինվորական եւ մարդկայնության դեմ հանցագործությունների հետ կապված մեղադրանքները, ինչպես նաեւ բոլոր մարդասպանությունների հետաքննությունները:

Չնայած այն բանին, որ Սիրիայի իշխանությունները դեռ թույլ չեն տվել հանձնաժողովին հետաքննությունն անցկացնել իր տարածքի վրա, այնուամենայնիվ հանձնաժողովն ու իր աշխատակիցները ի վիճակի են եղել հարցազրույց անցկացնել ավելի քան 1200 վկաների եւ զոհերի հետ:

Պատրաստված զեկույցները կառուցված են այդ վկայությունների հիմքի վրա:

Զեկույցում նշված է Սիրիայում զինված օտարերկրյա գրոհայինների ներկայության մասին, որոնցմ ի մասը կապված ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորումների հետ, կռվում է իշխանությունների դեմ:

 Սա զեկույցի մասին, համառոտ, զեկույցի ամբողջական տեքստն այստեղ՝

http://www.ohchr.org/Documents/Countries/SY/ColSyriaDecember2012.pdf

Զեկույցում հայության հետ առնչվող կետերը 14, 21, 22, 38

Այս խորագրի վերջին նյութերը