Լրահոս

22.12.2012 12:43


Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում (տեսանյութ)

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում.

«Այսօր որոշ անապատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցել մեր ազգի մեջ, որը ավելի վտանգավոր է: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների`շփոթելով այս հասկացության քաղաքական, աժեքային եւ գաղափարախոսական բաղադրիչը: Երբ որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը կապում է արեւմտյան ուժերի հետ, դրան համարում են հակառուսական: Երբ որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական ծրագրերը եւ Հայաստանի ապագան կապում է Ռուսաստանի հետ, նրան համարում են ռուսամետ: Ավելին, արեւմտյան արժեքները մերժող: Ոչ ոք չի ուզում պարզություն մտցնել այս խնդրի մեջ: Ես եմ, որ ուզում եմ այդ խնդիրը իրականացնել: Մի բան է արժեքները, մի այլ բան գաղափարախոսությունը, եւ այլ բան` քաղաքական կողմնորոշումը: Վերջինները կարող են երբեք կապ չունենան առաջ երկուսի հետ: Քաղաքականությունն ունի բավականին այլ տրամաբանություն: Երբ պետք էր` իրար կոկորդ խեղդող, տասնամյակներ հոշոտող ուժերը կարող էին միավեր երրորդ ավելի ուժեղ ուժի մեջ` ինչպես եղավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Այստեղ ոչ մի կապ չունի ոչ գաղափարախոսությունը, ոչ արժեքները, քանի որ քաղաքական դաշինքները եւ համագործակցութունը թելադրված են բացարձակ պրագմատիզմով: Սա պետք է հասկանալ մեկընդմիշտ եւ չխառնել իրար:

Գաղափարների մասին։

Եթե մեկը լիբերալ է, նրան համարում են արեւմտամետ, իսկ ինչի՞, սոցիալիստը արեւմտամետ չէ՞, արդյո՞ք սոցիալիզմը արեւմտյան արժեք չէ՞, բա ի՞նչ է, բա որտեղի՞ց է առաջացել սոցիալիզմը, լիբերալիզմն էլ է արեւմտյան գաղափարախոսություն, կոմունիզմն էլ, սոցիալիզմն էլ: Բայց չպետք է կարծել, թե ինչ-որ արեմտյան է, լավն է: Չկա նման բան: Այո եվրոպացիներն են ստեղծվել դրանք, բայց այնտեղ են ստեղծվել նաեւ  ֆաշիզմը, ռասիզմը, ինկվիզիցիան:

Արժեքների մասին:

Այդ տեսակետից Հայաստանը, հայ ժողովրդին այսօր բաժանել երկու մասի, նշանակում է դավաճանել Սահմանադրությունը կամ զբաղվել խառնակչությամբ: Բացեք Սահմանադրությունը` ամբողջությամբ հիմված է արեւմտյան կամ գուցե կարելի է ասել` համամարդկային արժեքների վա: Եւ այդ Սահմանադրությանը կողմ է քվեարկել մեր ժողովուրդը: Թվարկեք մի քանի արժեքներ, որ ամրագրված են Սահմանադրության մեջ` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, խղճի ազատություն, խոսքի, մամուլի ազատություն, հավասար հնարավորություններ:

Ինչպե՞ս կարող են ինչ-որ մարդիկ, ամբիցիաներով տառապող մարդիկ փորձել մեր ժողովրդի մի մասին համարել արեւմտամետ, իսկ իրենց արեւմտյան վեհ գաղափարների կրողներ, եթե ժողովուրդը կողմ  է քվեարկել այդ Սահմանադրոթյանը: Սա արկածախնդրային գործունեություն է:  

Քաղաքական կողմնորոշման մասին:

Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան, նրանք իբր թե արժեքներից են խոսում, իբր թե քաղաքական կողմնորոշումներից են խոսում, բայց ավելի շատ նկատի ունեն այլ բան` դրանք ավելի շատ գործակալական կողմոնորոշումներ են, քան արժեքային կամ քաղաքական:  

Նույնը վերաբեվում է նաեւ այսպես կոչված ռուսամետություն քարոզողներին, նրանց մոտ էլ արժեքներն ու գաղափարախոսությունը չէ, որ առաջնորդում է, այլ գործակալական մոտիվացիան:

Նույնիսկ լուրջ քաղաքական գործիչներ Հայաստանում ասում են, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի, պետք է հստակեցնի իր վերաբերմունքը` կամ դեպի Արեւմուտք, կամ` դեպի Ռուսաստան: Ո՞վ ասեց:  Դուք գիտեք, որ ՀՀՇ-ի  գաղափարախոսությունը հիմնված է սրա վրա` չընդունել ոչ մի քաղաքական կողմնորոշում որպես ազգի հավերժական կամուրջ, կողմնորոշումները կարող են լինել ժամանակավոր դաշինքներ` կնքված կոնկրետ պետական շահերից:

Մենք մերժում ենք ցանկացած տիպի քաղաքական կողմնորոշում, հավատարմության երդում որեւէ գերտերության: Մենք ոչ արեւմտամետ պիտի լինենք, ոչ ռուսամետ, միակ կողմնորոշումը որեւէ ազգի դեռ բարիք չի բերել, որովհետեւ դա ստեղծել են որոշ բարեկամներ, բայց ստեղծել են նաեւ բազմաթիվ թշնամիներ:

Դուք տեսնում եք այսօր Իսրայելը, որը բացարձակապես կողմնորոշված է դեպի ԱՄՆ-ն: Եւ ի՞նչ. 50 տարի է գտնվում է պատերազմական վիճակում, շրջապատված է թշնամիներով: Ի՞նչ եք ուզում` Հայաստանն էլ այդ վիճակում հայտնվի՞:

Կործանարար է ինչպես միակողմանի արեւմտամետ, այնպես նաեւ ռուսամետ կողմնորոշումը, բայց ավելի կործանարար կլինի հակաամերիկանությունը, կամ հակառուսականությունը:

Ուրեմն, Հայաստանը պետք է ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ լինի, այլ` չպետք է լինի հակաամերիկական, կամ հակառուսական:

Թյուրիմացություն է, որ այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական կամքով, եւ որ իբր թե նախագահ պետք է նշանակվի կամ ԱՄՆ-ից, կամ` ՌԴ-ից: Սա էլ ահավոր մի շփոթություն է, ավելի մեծ հուսահատություն բերող բան դժվար է պատկերացնել: Բացի դա, սա նաեւ հիմնովին սխալ է: Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն երբեք չեն կարող Հայաստանում ստեղծել ինչ-որ ուժ, ինչ-որ լիդեր եւ նրան նախագահ դարձնել: Որեւէ տեղ այդպիսի բան չի հաջողվել, շատերն ասում են, թե Սահակաշվիլիին նախագահ դարձրեց ԱՄՆ-ն, կամ Յանուկովիչին` ռուսները: Սրանք անլուրջ խոսակություններ են: Այդ մարդիկ իրենք իրենց ստեղծեցին:  

Զրոյից որեւէ բան արտաքին ուժերը չեն կարող ստեղծել: Այստեղ էլ կան ինչ-որ ուժեր, որոնց թվում է, թե եթե լեզու գտնեն ինչ-որ արտաքին ուժերի հետ այստեղ լիդեր կդառնան: Ոչ, ախպեր ջան, նախ այստեղ լիդեր դարձիր, հետո արտաքին ուժերի հետ լեզու գտիր։

Այս խորագրի վերջին նյութերը