Գագիկ Ծառուկյանը «Հարկային փաթեթի» քվեարկությանն անձամբ չի՞ մասնակցի
«Ամենայն հավանականությամբ Գագիկ Ծառուկյանը «հարկային փաթեթի» քվեարկությանն անձամբ չի մասնակցի, որովհետև դեմ լինելով, նա որոշակիորեն թիրախ կդառնա»,- ասել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, մեկնաբանելով «հարկային փաթեթի» վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը։
Խ. Գալստյանը միաժամանակ հայտարարել է, որ եթե հարկային բարեփոխումներն ուղղված լինեին փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի դեմ, ապա ԲՀԿ–ն դեմ կքվեարկեր, որովհետև կուսակցության համար առավել գերակա են հենց նրանց շահերը։
Ըստ Խ. Գալստյանի՝ ԲՀԿ խմբակցության անդամները «հարկային փաթեթի» քվեարկության հարցում ազատ են և ոչ մի պարտադրանք չի լինելու։