Լրահոս

22.12.2012 12:17


«Կենտրոն» հեռուստաընկերությունում տեղի են ունեցել այլ փոփոխություններ ևս

«Կենտրոն» հեռուստաընկերությունում տեղի են ունեցել այլ փոփոխություններ ևս

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը «zham.am»–ի հետ զրույցում հաստատել է, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական բաժինն այսուհետ կղեկավարի ինքը՝ Պետրոս Ղազարյանի փոխարեն:

«Ես ստանձնել եմ ժամանակավորապես: Նշեմ, որ Պետրոս Ղազարյանը շարունակում է մնալ «Կենտրոն» հեռուստաընկերության կարևորագույն, առանցքային դեմքերից մեկը: Նա շարունակելու իր երեք հեղինակային հաղորդաշարերը և առաջիկայում ունի նոր ծրագրեր»,–ասել է Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ է, որ Պետրոս Ղազարյանն ինքն է հրաժարվել լուրերի տնօրենի պաշտոնից՝ նոր քաղաքական նախագծերի պատճառով:

Տոնոյանը հայտնել է նաև, որ «Կենտրոն»-ում տեղի են ունեցել այլ փոփոխություններ ևս. հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Արայիկ Կեսոյանին փոխարինել է հեռուստաընկերության գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը