Լրահոս

22.12.2012 12:18


Ոստիկանները վնասազերծել են ատրճանակով սպանության սպառնալիքներ տված անձին

Ոստիկանները վնասազերծել են ատրճանակով սպանության սպառնալիքներ տված անձին

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19։15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պաղոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983թ. ծնված Յուրի Առաքելյանը նույն օրը՝ ժամը17։45-ին, նշված գրասենյակում գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու:   
«Վոլտրան» տեսակի գազային ատրճանակն առգրավված է; 
Յու. Առաքելյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը