Լրահոս

22.12.2012 12:16


Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է

Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 22-ին` ժամը 10։30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում,  Արթիկում, Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն: 
Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է. տեսանելիությունը 10մ է։
Թույլ մառախուղի պատճառով տեսանելիությունը վատացել է Ապարանի հատվածում: 
Սելիմի լեռնանցքում թույլ ձյուն է, տեսանելությունը նորմալ է, մառախուղ չկա։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը