«Նամակ Նիկոլին». «Քո գործերը տարակուսանքի տեղիք են սկսել տալ»
Ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Թեյմուրազյանի բաց նամակը ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին.
«Նիկոլ ջան,
ճիշտն ասած՝ դժվարանում եմ կողմնորոշվել՝ ինչից սկսել: Երևի սկսեմ «Հայկական ժամանակի» խմբագրի պաշտոնից քո հրաժարականից: Չես պատկերացնի, թե ինչպես է փոխվել այդ թերթը: Միամտություն կլինի կարծելը, թե դու դրա հետ կապ չունես: Ուրեմն՝ դու ես փոխվել: Քո փոփոխությունը կոնկրետ ինձ համար սկսեց երևալ Օսկանյանի «գործի» կապակցությամբ քո գրած հոդվածով, որը, իմ համոզմամբ, ուղնուծուծով հակասում էր մարդկային այն արժեքներին, որոնց՝ Հայաստանում հաստատմանը հասնելը դու քո ընկերների հետ հռչակել էիր պայքարի նպատակ, ես էլ՝ միացել էի էդ պայքարին:
Բոլորս էլ փոխվում ենք: Կարող ենք մի բանին այսօր այսկերպ նայել, վաղը՝ այլ: Մեծանում ենք, հասունանում: Բայց քո փոփոխությունն էս կարգի փոփոխություն չէ: Գիտես, դժբախտաբար արդեն մոտ 5 տարի է՝ Հայաստանում մշտապես չեմ բնակվում, կամա թե ակամա կտրվել եմ միջավայրից, շատ բաների զուտ կողքից եմ նայում, չգիտեմ, թե որոնք են քո փոփոխության պատճառները (հիմա կարևոր էլ չեն), բայց նկատում եմ, որ դրանք ոնց որ թե անցնում են այն գիծը, որը, թվում էր թե դու երբեք չէիր անցնելու:
Եթե Օսկանյանի «գործի» հետ կապված հոդվածումդ մե՜ծ ջանքերի գնով ինչ-որ տրամաբանություն կարելի էր գտնել, ինչ-որ կերպ հասկանալ քեզ, ապա աստիճանաբար սկսեց ավելի ու ավելի ընդգծվել մի բան, որն ընդունելն ինձ համար դժվար էր:
Խոսքը երկակի խաղի մասին է: Տպավորությունս այն է, որ դու չափազանց շատ ես տարվել կոնկրետ քո անձնական քաղաքական կարիերայի ապագայով, մինչդեռ ասպարեզ մտար առաջինը լինելու մոլուցքը վերջինը լինելու պատրաստակամությամբ փոխարինելու մասին հայտարարություններով:
Նիկոլ ջան, դու Նիկոլն ես, որովհետև դու «դուխով խոսում ես», ու շատ քչերը կհամարձակվեին անցնել այն ճանապարհը, որ դու անցար (ընդհատակ, կամավոր ներկայանալ, բանտ): Դուխով խոսքն է քո կապիտալը: Եթե դա հանում ենք, դու էլ Նիկոլ չես: Բայց մի հայտնի խոսք կա. «գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր»: Իսկ քո գործերը տարակուսանքի տեղիք են սկսել տալ: Դու քննադատում ես՝ առանց լուծում առաջարկելու (համենայն դեպս՝ գոնե հրապարակայնորեն չես անում դա): ՀԺ-ն վերջին շրջանում «Հայոց աշխարհից» շատ չի տարբերվում իր մանրությամբ (հենց կոնկրետ ՀԱԿ-ի հետ կապված), բայց դու հայտարարում ես, թե «ընթացիկ քաղաքական իրավիճակը թելադրում և պահանջում է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածու»: Ինչպե՞ս սա հասկանալ: Եթե իրավիճակը թելադրեր ու պահանջեր Տեր-Պետրոսյանի առաջադրումը, ինչպես ասում ես, թե մտածում ես, ապա քո պահվածքն այլ պիտի լիներ: Համենայն դեպս, այդ դեպքում չէր կարող ՀԺ-ն այնքան մանրանալ, որ ֆեյսբուքի ինչ-որ շարքային օգտատերի գրածի վրա առաջին էջի նյութ գրեր՝ պոպուլիզմի դոզայով, իսկ ՀԺ-ի էջերին էլ ավելի ու ավելի հաճախ չէին սկսի հայտնվել այնպիսի «վերլուծություններ», որոնց հեղինակներին ժամանակին ինքդ դիպուկ բառով էիր բնութագրել:
Հա՛մ նալին, հա՛մ մեխին խփելու փորձեր անելով մինչև ո՞ւր կարելի է հասնել: Հազիվ թե շատ երկար ստացվի գնալ:
Ինչո՞ւ եմ հրապարակային գրում: Երևի, որովհետև այլևս չունեմ այն վստահությունը, որ «մեր Նիկոլի» հետ եմ խոսում:
Եթե հարկ համարես ինչ-որ կերպ պատասխանել ու քեզ հատուկ հստակ, տրամաբանված և կոնկրետ ոճով ջախջախես այն մտահոգությունները, որոնց մասին նշեցի, շատ ուրախ կլինեմ:

Հարգանքներով՝
Ռաֆայել»