Լրահոս

22.12.2012 11:07


Նիկոլ Փաշինյանը ՀՀՇ համագումարին ներկա չէ

Նիկոլ Փաշինյանը ՀՀՇ համագումարին ներկա չէ

ՀՀՇ 17-րդ համագումարի մեկնարկին դահլիճ ներս մտած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանին համագումարի պատվիրակները դիմավորել են հոտնկայս ծափողջյուններով և «Լևոն, Լևոն» վանկարկումներով:

Համագումարին ներկա են նաև ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկա չէ:

Համագումարի իր ելությում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ այս իշխանություններն իրենց աթոռը պահելու համար պատրաստ են դիմել ամեն քայլի, պետք լինի սպանել, կսպանեն, պետք լինի, կգաղտնալսեն և այլն։

–Հայաստանում գնում է Թուրքմենիստան ստանալու մի գործընթաց։ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, զբաղված են այդ գործով։ Եկեք միասնական լինենք, որովհետև մեր ախոյանը շատ կեղտոտ և ստոր է, որի հետ պայքարելու համար մեզ պետք է ուժերի համախմբում։ Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին և անկուսակցականներին՝ միավորվել, հասկանալ, թե ինչ խնդիր է մեր առջև դրված և հասնել ժողովրդի հաղթանակին։ Պայքար, պայքար մինչև վերջ,–հայտարարել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը