Լրահոս

22.12.2012 10:50


Լրագրողները նամակ են գրել ՀՀ ԱԺ նախագահին

Լրագրողները նամակ են գրել ՀՀ ԱԺ նախագահին

ՆԱՄԱԿ-ՊԱՀԱՆՋ

Հարգելի պարոն Աբրահամյան, օրինակները քիչ չեն, երբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, մեղմ ասած, անվայել վարք են դրսևորել լրագրողների նկատմամբ: Նման պատգամավորները մեկը կամ երկուսը չեն. Առաքել Մովսիսյան, Կարո Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գևորգյան... Վերջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 19-ին:
«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը, կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել է հարց ուղղել Ձեր կուսակցին՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է և սպառնացել՝ «... կտամ ծնոտդ կպոկեմ» (ի դեպ, այդ ամենը տեսաձայնագրված է և համացանցում կա):

Մհեր Սեդրակյանի դեպքը միայն թարմ օրինակ է, որը լցրել է մեր՝ ներքոստորագրյալ լրագրողներիս համբերության բաժակը: Մենք մեր աշխատանքներն իրականացնելիս հաճախ շփվում ենք նման պատգամավորների հետ, ովքեր հասարակ, մարդկային շփման կանոններին չեն տիրապետում:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքը ներկայացնող պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով մեկ անգամ արդեն արժանացել է Էթիկայի հանձնաժողովի կոպիտ գնահատականին, լրագրողներին դիմում է «քուր ջան, ազիզ ջան, ցավտ տանեմ» և նման մի շարք փողոցային բառապաշարով: ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ մուտք գործած մեկ այլ պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո) լրագրողին Հանրապետության հրապարակում հայհոյում է:

Կան պատգամավորներ, որոնց երբ լրագրողները փորձում են հարց տալ, պատգամավորին ոչ վայել արտահայտություններով են արձագանքում` «թռաք ստից, սրանցից պրծում չկա, դու մուտիլովշիկ ես, ինձ մի նկարի»:

Դառնալով թարմ դեպքին. գուցեև պատգամավոր Սեդրակյանի արարքը համադրելի է ՀՀ Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածին: Սա մասնագետների, տվյալ դեպքում՝ իրավապահների խնդիրն է, և հուսով ենք՝ այս հարթությունում ևս կտրվեն հստակ պատասխաններ:
Անշուշտ, ամեն մարդ իր արածների համար առաջին հերթին ինքն իր առաջ է պատասխանատու: Թե ինչպիսին կլինեն արարքը և ի հետևանք՝ պատասխանը, իհարկե, կախված է տվյալ անձի տեսակից, կրթական մակարդակից ու դաստիարակվածության աստիճանից: Բայց լրագրողների հետ «շփման» վերոնշյալ դեպքերի կրկնելիությունը պայմանավորված է նաև ամենաթողությամբ. երբ «քաղաքավարի» պատգամավորներին առնվազն կարգի հրավիրողներ չկան, լինում է այն, ինչ եղել է մինչ օրս:

Մենք չենք ակնկալում միջադեպը կամ երևույթը դատապարտող հայտարարություններ, խորին ցավի կամ ափսոսանքի արտահայտություններ: Պահանջում ենք քաղաքական գնահատական տալ կատարվածին և Ձեր՝ որպես ԱԺ նախագահի հավաստիացումը, որ այսուհետև նմանօրինակ ոչ մի դեպք անհետևանք չի մնա, և յուրաքանչյուր ոք կստանա համարժեք պատասխան: Պահանջում ենք նաև, որ պատգամավոր Սեդրակյանն իր դեպքում գուցեև սովորական դարձած պահվածքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրի լրագրող Արշակյանից: Հակառակ դեպքում խնդրում ենք հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնց հարց ուղղելու ողջ պատասխանատվությունը՝ իր հետևանքներով հանդերձ, ընկնում է բացառապես մեր՝ լրագրողներիս վրա:

 Կանխավ շնորհակալություն

Դիմում-պահանջը ստորագրել են հետևյալ կազմակերպություններն ու լրագրողները

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Մեսրոպ Հարությունյան արձակագիր, լրագրող, մեդիա փորձագետ
Սամվել Մարտիրոսյան ազատ լրագրող, բլոգեր
Անահիտ Քոչարյան Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Սուրեն Դեհերյան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Անուշիկ Ավետյան «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Գայանե Միրզոյան ազատ լրագրող, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
Արմեն Սարգսյան «Ինտերնյուս» ՀԿ
Համբարձում Համբարձումյան և Արփի Ոսկանյան «Գրողուցավ»
Լևոն Մութաֆյան թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ավանգարդ» թերթի պատասխանատու խմբագիր, Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի մշակութային մեկնաբան
Լիզա Ճաղարյան «Հայկական ժամանակ»
Լուսինե Բարսեղյան «Հայկական ժամանակ»
Արտակ Եղիազարյան «news.am»
Ինջա Մարտինյան «news.am»
Արթուր Խեմչյան «news.am»
Մարիա Ասատրյան «news.am»
Էդվարդ Արզումանյան «news.am»
Մարտին Մարտիրոսյան «news.am sport»
Հասմիկ Համբարձումյան «panorama.am»
Սյուզի Բադոյան «panorama.am»
Լիա Խոջոյան «panorama.am»
Լալա Տեր-Ղազարյան «panorama.am»
Հասմիկ Հակոբյան «panorama.am»
Բագրատ Մովսեսյան «panorama.am»
Գագիկ Շամշյան ֆոտոլրագրող, «shamshyan.com»
Մելանյա Բարսեղյան «Առավոտ» օ/թ, aravot.am
Լուսինե Բուդաղյան «Առավոտ» օ/թ, aravot.am
Հռիփսիմե Ջեբեջյան «Առավոտ» օ/թ, aravot.am
Գոհար Հակոբյան «Առավոտ» օ/թ, aravot.am
Նելլի Բաբայան «Առավոտ» օ/թ, aravot.am
Արևիկ Սահակյան «Առավոտ» օ/թ, aravot.am
Հասմիկ Հարությունյան «Ազգ» օ/թ
Արա Մարտիրոսյան «Ազգ» օ/թ
Գագիկ Բաղդասարյան «Նովոստի Արմենիա»
Մայա Խաչատրյան Հանրային հեռուստաընկերություն
Գևորգ Սահակյան «tert.am»
Նելլի Լազարյան «tert.am»
Մարիա Կարաթորոսյան «tert.am»
Զարուհի Սարգսյան «tert.am»
Սասուն Խաչատրյան «tert.am»
Մարիաննա Ղահրամանյան «henaran.am»
Դավիթ Սանասարյան «Լուրեր.com»
Ազա Արասխանյան «Լուրեր.com»
Գայանե Համբարձումյան «Լուրեր.com»
Նելլի Ավետիսյան «Լուրեր.com»
Լիլիթ Լալայան «iLur.am»
Արա Հարությունյան «iLur.am»
Սոնա Հարությունյան «Հրապարակ» օ/թ
Գայանե Սարիբեկյան «Հրապարակ» օ/թ
Լուսինե Շահվերդյան «Հրապարակ» օ/թ
Արևիկ Չիլինգարյան «Գոլոս Արմենիի» պարբերական
Վանիկ Ալեքսանյան «Հանդիպում» երկշաբաթաթերթ
Վրույր Մալխասյան ազատ լրագրող, «Մարտունի ինֆոտուն»
«Գալա» հեռուստաընկերության 42 աշխատակիցներ
Նաիրա Գուլոյան «aysor.am»
Մարիամ Աղամիրյան «aysor.am»
Մարինա Բաղդագուլյան «hayeli.am»
Սուսաննա Պողոսյան «Ա1+»
Կարինե Ասատրյան «Ա1+»
Նարինե Իրիցյան «Ա1+»
Նարինե Սարգսյան «Ա1+»
Վիկտորյա Աբրահամյան «Ա1+»
Հակոբ Կարապետյան «Ա1+»
Տաթևիկ Ազիզբեկյան «Ա1+»
Կարեն Չիլինգարյան «Ա1+»
Արսեն Վարդանյան «Ասպարեզ» օ/թ
Համլետ Կիրակոսյան «Ասպարեզ» օ/թ
Աստղիկ Կարապետյան «Yerkir.am»
Անի Մեջլումյան «Yerkir.am»
Ագնեսա Խամոյան «Yerkir.am»
Անահիտ Վարդանյան «Նօրաթերթ.am»
Գրիշա Բալասանյան «Հետք»
Արարատ Դավթյան «Հետք»
Քրիստինե Բարսեղյան «Հետք»
Հասմիկ Բուդաղյան «ԱրմՌադիո»
Եկատերինա Պողոսյան «Մեդիամաքս»
Սուսաննա Պետրոսյան «Շողակաթ» հ/ը
Արմինե Գրիգորյան «Haynews.am»
Մարիամ Պետրոսյան «Haynews.am»
Հարություն Մկրտչյան «eMedia.am»
Արփի Բեգլարյան «eMedia.am»
Մարիամ Գրիգորյան «1in.am»
Աստղիկ Սափեյան «1in.am»
Ռուբեն Մեհրաբյան «1in.am», ռուսական ծառայություն
Արաքս Մարտիրոսյան «1in.am»
Գայանե Խաչատրյան «1in.am»
Արմինե Ավետյան «Ժամանակ» օ/թ
Մարինե Խառատյան «Ժամանակ» օ/թ, «1in.am»
Կարեն Վարդանյան «Ժողովուրդ» օ/թ
Սյունէ Համբարձումյան «Ժողովուրդ» օ/թ
Նվարդ Հովհաննիսյան «civilnet.am»
Լևոն Ջանփոխադյան «civilnet.am»
Իրինա Յոլյան Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբ
Հրանտ Մելիք-Շահնազարյան «Times.am»
Սիրանույշ Գևորգյան «armenianow.com»
Գայանե Մկրտչյան «armenianow.com»
Գայանե Աբրահամյան «armenianow.com»
Անի Բաղդասարյան «Yerevannews.am»
Տիրայր Մուրադյան «Yerevannews.am»
Քնարիկ Խուդոյան «Epress.am»
Լիլիթ Թադևոսյան «Epress.am»
Դավիթ Ջալալյան «mamul.am»
Անահիտ Պետրոսյան «mamul.am»
Մելինե Հակոբյան «mamul.am»

Միջադեպի կապակցությամբ լրագրողների մտահոգություններին կարող եք ծանոթանալ «facebook» սոցիալական ցանցում գործող «Լրագրողների նամակ-պահանջը Հովիկ Աբրահամյանին» անվանումով խմբում:

Այս խորագրի վերջին նյութերը