Ֆիննախի պարզաբանումը՝ ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ՝ վիճաբանություն
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը.
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, համաձայն որի ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել «ծեծկռտուք», չի համապատասխանում իրականությանը:
Նախարարությունում ընդամենը տեղի է ունեցել վիճաբանություն երկու աշխատակիցների միջև, որոնցից մեկը՝ իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանը, նախկինում նման վիճաբանություն հրահրելու համար արդեն իսկ ենթարկվել է կարգապահական տույժի:
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի քննարկմանը, որպեսզի վերջինս տա իր համաձայնությունը՝ «Քաղծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն Արմեն Բադալյանի նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու համար»: