«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որՄիացյալ Նահանգների նոր պետքարտուղար է նշանակվել Ջոն Քերրին, ով մինչ այդ ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահն էր:
Ենթադրվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամիս կլքի պետծառայությունը: Նա բազմիցս էր ցանկություն հայտնում նման կերպ վարվել՝ նշելով իր չափազանց մեծ աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի թեկնածությունը պետք է հաստատվի Կոնգրեսի սենատի կողմից: Իսկ ավելի վաղ Սենատում և Դեմոկրատական, և Հանրապետական կուսակցությունների սենատորները, հայտարարել էին, որ գրեթե միաձայն կքվեարկեն Վիետնամի պատերազմի վետերան, 69-ամյա Քերիի թեկնածության օգտին:
Քերրին կաթոլիկ է: Նրա կինը՝ Թերեզա Հայնցը, նախկին սենատոր և կետչուպներ արտադրող ամերիկյան ընկերության սեփականատեր Հենրի Ջոն Հայնցի այրին է: Սենատորը ունի երկու աղջիկ՝ առաջին ամուսնությունից, իսկ նրա կինը՝ երեք տղա:
Հիլարի Քլինթոնին փոխարինեց Ջոն Քերրին
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար է նշանակվել Ջոն Քերրին, ով մինչ այդ ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահն էր: