Լրահոս

22.12.2012 09:41


Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 09։00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները:

Ապարանում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ:  

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը