Լրահոս

22.12.2012 09:40


ԱԳՆ. «Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանին»

ԱԳՆ. «Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանին»

Մեկնաբանելով  Թուրքիայի ԱԳՆ խոսնակի այն  հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով՝  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն  Արմենպրես գործակալությանն ասել է. «Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի  քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։

Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։

Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։

Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»։

Այս խորագրի վերջին նյութերը