Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին:
Մինչ Գլխավոր վեհաժողովի որոշումը, ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների այս հարցի ընթացքում Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը:
Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին։
Այսպիսով՝ սա Բաքվին ուղղված միջազգային հանրության ևս մեկ ուղերձ էր առ այն, որ Հայաստանին մեկուսացնելու Ադրբեջանի ղեկավարության ծրագրերն ի սկզբանե դատապարտված են ձախողման։