ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքել է ԲՀԿ պատգամավորին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ մշակույթի նախարարության 2013թ. պետական բյուջեի նախագծի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ծրագրով «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի իրականացման համար նախատեսված է 928.0 մլն դրամ, հայտնում ենք, որ վերոհիշյալ հատկացումները նախատեսված են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության 12 համերգային կազմակերպությունների սուբսիդավորման համար:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի իրականացման համար նախատեսված է 22.0 մլն դրամ գումար: Ընդ որում, երաժշտական համույթների վարձատրություն՝ 9.500.000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝ 1.500.000 դրամ, ձայնային տեխնիկայի վարձակալություն՝ 1.500.000 դրամ, տպագրական ծախսեր՝ 605.000 դրամ, ՀՀ մարզային միջոցառումների ժամանակ երաժշտական խմբերի կեցության ծախսեր՝ 2.800.000 դրամ, անձնակազմի վարձատրություն' (ներառյալ պարտադիր սոց. ապահովագրության վճարներ) 6.095.000 դրամ:
Դպրոցականի ֆիլհարմոնիան վերաբացվել է 2007 թվականին՝ նպատակ ունենալով ճանաչողական, բացատրական միջոցառումների միջոցով նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը և նախապատրաստել վաղվա բարձրաճաշակ ու գրագետ ունկնդիր: Այդ միջոցառումները դաս-համերգներ են, որոնց ընթացքում բանախոսը (այլ կերպ ասած՝ ուսուցիչը) ներկայացնում, բացատրում, պարզաբանում, վերլուծում է տվյալ միջոցառման թեման: Դաս-համերգների ընթացքում ներկայացվում են անվանի կոմպոզիտորների, գրողների ստեղծագործական ուղին, նրանց կյանքը, ապրած ժամանակաշրջանը, ինչպես նաև ազգագրական պարերի, երաժշտական գործիքների, երաժշտական տարբեր ժանրերի կառուցվածքային առանձնահատկությունները: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում արտահայտել իրենց տպավորություններն ու զգացումները դաս-համերգների վերաբերյալ:
«Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում իրականացող միջոցառումները բխում են ՀՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 15-ի նիստում հավանության արժանացած՝ Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015թթ. ծրագրից: