Շահագործման է հանձնվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի կմ0+000 – կմ0+ 780 հատվածը: Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածը չի ունեցել ջրահեռացման համակարգ, անմխիթար վիճակում էին իջատեղերը, բացակայում էին մայթերն ու անվտանգության տարրերը: Իրականացված աշխատանքների արդյունքում նախագծով նախատեսված 7 մ լայնությամբ ճանապարհի երթևեկամասն ասֆալտապատվել է երկշերտ ասֆալտբետոնով, կառուցվել է նոր եզրաքարերով 2 մ լայնությամբ երկկողմանի ասֆալտապատ մայթ, ասֆալտապատվել են իջատեղերը, հուշարձան տանող ուղին՝ իր հարակից հրապարակով, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են անվտանգության տարրեր: Վերականգնման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 124.38 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության "Տրանսպորտի ԾԻԳ" ՊՀ-ն է, կապալառուն՝ "Վայքի ՃՇՇ" ՓԲԸ-ն։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվել է ճանապարհահատվածն ընդունող հանձնաժողով, որում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, Վայոց ձորի մարզի մարզպետարանի, "Տրանսպորտի ԾԻԳ" ՊՀ-ի, "Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն" ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, նախագծային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարը։
Հիմնանորոգվել է Վայք քաղաքի Երիտասարդական փողոցը
Շահագործման է հանձնվել ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի կմ0+000 – կմ0+ 780 հատվածը:
Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածը չի ունեցել ջրահեռացման համակարգ, անմխիթար վիճակում էին իջատեղերը, բացակայում էին մայթերն ու անվտանգության տարրերը:
Իրականացված աշխատանքների արդյունքում նախագծով նախատեսված 7 մ լայնությամբ ճանապարհի երթևեկամասն ասֆալտապատվել է երկշերտ ասֆալտբետոնով, կառուցվել է նոր եզրաքարերով 2 մ լայնությամբ երկկողմանի ասֆալտապատ մայթ, ասֆալտապատվել են իջատեղերը, հուշարձան տանող ուղին՝ իր հարակից հրապարակով, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել են անվտանգության տարրեր:
Վերականգնման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 124.38 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության "Տրանսպորտի ԾԻԳ" ՊՀ-ն է, կապալառուն՝ "Վայքի ՃՇՇ" ՓԲԸ-ն։
Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվել է ճանապարհահատվածն ընդունող հանձնաժողով, որում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, Վայոց ձորի մարզի մարզպետարանի, "Տրանսպորտի ԾԻԳ" ՊՀ-ի, "Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն" ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, նախագծային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարը։