Լրահոս

21.12.2012 22:20


Աշխարհի եզակի տոնածառերը

Աշխարհի եզակի տոնածառերը

Թեև բոլորը խոսում էին աշխարհի վերջի մասին, սակայն  գալիք Ամանորի և Սուրբ ծննդի մասին ոչ ոք չի մոռացել: Եվ, իհարկե, աշխարհի տարբեր երկրներում բոլորը սպասում էին, թե ինչպիսին է լինելու քաղաքի գլխավոր տանածառն այս տարի: Ձեզ ենք ներկայացնում տարբեր երկրների ամենահետաքրքիր տոնածառերը:

Ամենաբարդ տոնածառը տեղադրվել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: Այն բաղկացած է փոքր եղևնիներից և ունի 45 մետր բարձրություն: Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքի 500–տոննանոց գլխավոր տոնածառը տեղադրված է ջրի վրա և զարդարված է 3 մլն լամպով: Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղադրել են «Lego» տոնածառը, որի բարձրությունը 9 մետր է:

Ամենաթանկարժեք տոնածառը տեղադրված է Տոկիոյի խանութներից մեկում: Այն ընդամենը 2,4 մետր բարձրություն ունի, սակայն պատրաստված է 40 կիլոգրամ մաքուր ոսկուց: Քանի որ Մալդիվերում դժվար է եղևնի գտնել, «Anantara Kihavah Villas » հյուրանոցում որոշել են, որ տոնածառը լինելու է ոչ միայն ջրի տակ, այլև նաև պատրաստված է լինելու մարջանից, իսկ քանի որ մարջանը կենդանի օրգանիզմ է, ապա տոնածառը ոչ միայն  երկար տարիներ պահպանվելու է, այլ նաև աճելու է: 

Փարիզյան «Galeries Lafayette»-ում տեղադրված է տոնածառն էլ զարդարված է Սվարովսկի բյուրեղներով, ինչը ոչ միայն տպավորություն է ստեղծում, թե այն պատրաստված է բյուրեղից, այլ նաև նուրբ զնգզնգոց է արձակում: Ամենատարօրինակ տոնածառը տեղադրվել է Բրյուսելում՝ պայմանավորված նրանով, որ քաղաքի մահմեդական համայքը դեմ է արտահայտվել զարդարված ծառ տեղադրելուն. որոշվել է տեղադրել բարդ արձան, որը տոնածառի տեսք է ստանում միայն այն պահին, երբ լուսավորվում է կանաչի երանգներով: 

Այս խորագրի վերջին նյութերը