Լրահոս

21.12.2012 13:09


«Հանրապետություն» կուսակցության համագումարը մեկնարկել է

«Հանրապետություն» կուսակցության համագումարը մեկնարկել է

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարը։  Հրավիրված հյուրերի թվում են Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող և Կոնգրեսից դուրս եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հրավիրված նաև «Նոր ժամանակներ», «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունները, որ համագումարին չի հրավիրվել ՀՀՇ-ն։ «Սա մեր համագումարն է, և մենք իրավունք ունենք ինքներս որոշելու՝ ում հրավիրում ենք, ում չենք հրավիրում: Էդպես ենք գտել նպատակահարմար, էդպես ենք արել, իրենք էլ մեզ չեն հրավիրել»,–ասել է Սարգսյանը՝ նշելով, թե վաղը կայանալիք ՀՀՇ համագումարին էլ «Հանրապետություն» կուսակցությունը չի հրավիրվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը