Լրահոս

18.06.2009 12:29


ԱՄՆ–ը ժխտել է Իրանի ներքին գործերին խառնվելու մեղադրանքները

Բարաք Օբամայի վարչակազմը ժխտել է Իրանի մեղադրանքներն այն մասին, թե ԱՄՆ-ը խառնվում է Իրանի ներքին գործերին։ Իրանի պաշտոնական բողոքն այն մասին, թե  «անթույլատրելի» է նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ԱՄՆ-ի միջամտությունը, եղել է հունիսի 17-ին։

Այդ առիթով Իրանի արտգործնախարարություն է հրավիրվել Շվեյցարիայի դեսպանը, որը զբաղվում է ԱՄՆ-ի հարցերով, քանի որ 1979թ.-ից ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի Իրանի հետ։ 

Ինչպես հայտնում է «ИТАР-ТАСС» գործակալությունը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, մեկնաբանելով Թեհրանի բողոքը, հայտարարել է, թե ամերիկյան կառավարությունը չի փորձում իրանցիների վզին փաթաթել իր կամքը։

-Թե ինչպես պետք է վերջին ընտրությունների դեմ ուղղված բողոքիների հետևանքով ստեղծված ներքաղաքակն իրավիճակը կարգավորեն երկրի ներսում, հենց իրենք՝ իրանցիները պետք է որոշեն,-այդ մասին Իսրայելի՝ ԱՄՆ-ում գտնվող արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը։

 

Այս խորագրի վերջին նյութերը