Պաշտպանելով մեր մարդկային ընտանիքի բոլոր անդամներին
Ես երիտասարդների աշխարհը փոխելու ուժի մեծ ջատագովն եմ, բայց այս շաբաթ ես ողջունում եմ մի 64 տարեկանի, որը պատասխանատու է մի մեծ առաջընթաց ապահովելու համար: Դա մարդ չէ, այլ փաստաթուղթ, որը ծնվել է 1948թ. և ընդմիշտ փոխել է այն, թե ինչպես ենք մենք վերաբերում մեր մարդկային ընտանիքի անդամներին: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը արմատական փոփոխություն առաջացրեց համաշխարհային մտածողության մեջ` հաստատելով, որ բոլոր մարդիկ` ոչ ոմանք, կամ ոչ մեծամասնությունը, բայց բոլորը, ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով:
Հռչակագրի իդեալներն իրականացնելու համար պայքարը ՄԱԿ-ի առաքելության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում: Միջազգային հանրությունը արդեն զգալի փորձ ունի ռասիզմի դեմ պայքարելու, գենդերային հավասարությունը խթանելու, երեխաներին պաշտպանելու և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց դժվարությունները հաղթահարելու գործում: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու այս ոլորտներում: Բայց մենք շրջում ենք խտրականության ալիքը և’ օրենքի, և’ պրակտիկայի մեջ:
Մինչ որոշ հին նախապաշարմունքներ սկսում են վերանալ, մյուսները մնում են: Աշխարհով մեկ լեզբուհիները, գեյերը, երկսեռականները և տրանսսեքսուալները` /ԼԳԲՏ/, ենթարկվում են հարձակումների և վիրավորանքների, երբեմն սպանվում: Անգամ երեխաները և դեռահասները ծաղրի են ենթարկվում իրենց հասակակիցների կողմից, ծեծվում են, հետապնդվում, դուրս են մղվում դպրոցից, ընտանիքները հրաժարվում են իրենցից, ստիպողաբար ամուսնացնում են և վատագույն դեպքում նրանց հասցնում են ինքնասպանության: ԼԳԲՏ մարդիկ տառապում են աշխատավայրում, կլինիկաներում և հիվանդանոցներում, ուսումնական հաստատություններում` հենց այն վայրերում, որտեղ նրանց պետք է պաշտպանեն: Ավելի քան 76 պետություններ շարունակում են քրեականացնել համասեռականությունը:
Ես շարունակաբար հանդես եմ եկել այս ողբալի և անարդար խտրականության դեմ և ոգեշնչված եմ վերջին տարիների բազմաթիվ դրական զարգացումներով: Եվրոպայում, Ամերիկայում և մի շարք ասիական ու աֆրիկյան երկրներում տեղի են ունեցել հեռուն տանող բարեփոխումներ, և հասարակական մոտեցման արտակարգ փոփոխություններ աշխարհի շատ հատվածներում: ՄԱԿ-ում մենք ականատես եղանք մի շարք պատմական նորարարությունների: Անցած տարի Մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց ՄԱԿ-ի առաջին բանաձևը մարդու իրավունքների, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ` արտահայտելով խորը անհանգստություն ԼԳԲՏ նկատմամբ բռնության և խտրականության շուրջ: Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հրապարակեց ՄԱԿ-ի առաջին զեկույցը, որն արձանագրում էր խնդիրը, իսկ Մարդու իրավունքների խորհուրդը այս տարվա սկզբին քննարկեց արդյունքները` առաջին անգամը, երբ ՄԱԿ-ի մարմինը պաշտոնական բանավեճ ծավալեց այդ թեմայի շուրջ:
Ակտիվիստներն օգնել են բացելու այս դուռը: Այժմ մենք չենք կարող թողնել, որ այն փակվի: Մենք բոլորս պետք է հանդես գանք հոմոֆոբիայի դեմ, հատկապես առաջնորդները հանրության առջև:
Դա կոպիտ խախտում է, որ այսքան շատ պետություններ շարունակում են քրեականացնել մարդկանց միայն այն բանի համար, որ նրանք սիրում են նույն սեռի մեկ այլ մարդ արարածի: Որոշ դեպքերում նոր խտրական օրենքներ են ներկայացվում: Մյուս պետություններում այս օրենքները իրենց կողմից ստեղծված չեն, այլ ժառանգված են նախկին գաղութատերերից: 19-րդ դարի նախապաշարմունքներ կրող օրենքները ուժեղացնում են 21-րդ դարի ատելությունը: Այնքան ժամանակ, մինչ օրենքը վերաբերվելու է որոշ անձանց որպես արհամարհելի, քրեական, միայն պատժի արժանի, ավելի լայն հասարակությունը արտոնություն կունենա նույնն անելու:
Այս օրենքները պետք է վերացվեն: Մենք պետք է փոխարինենք դրանք այնպիսի օրենքներով, որ կապահովեն բավարար պաշտպանություն ընդդեմ խտրականության` ներառյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա: Մենք նաև կարիք ունենք ավելի լայն հանրային կրթական ջանքերի` օգնելու մարդկանց հաղթահարել ատելությունը և վախը, ընդունել միմյանց այնպիսին, ինչպիսին կան:
Երբ ես հանդիպում եմ աշխարհի տարբեր առաջնորդների հետ, ես բարձրաձայնում եմ մեր մարդկային ընտանիքի ԼԳԲՏ անդամների հավասարության հարցի շուրջ: Շատ առաջնորդներ ասում են, որ կցանկանային, եթե ի վիճակի լինեին ավելին անելու, բայց մատնանշում են հանրային կարծիքը որպես առաջընթացի խոչընդոտ: Մարդիկ նաև վկայակոչում են կրոնական համոզմունքներն ու մշակութային վերաբերմունքը:
Ես լիովին հարգում եմ մարդկանց հավատալու և հետևելու իրենց կողմից ընտրված ցանկացած կրոնական ուսմունքի իրավունքը: Սա նույնպես մարդու իրավունք է: Բայց երբևիցե չի կարող արդարացում լինել բռնության և խտրականության համար:
Ես հասկանում եմ, որ շատ բարդ կարող է լինել հանրային կարծիքին դիմադրելը: Բայց միայն այն, որ մեծամասնությունը կարող է որոշ անհատների հավանություն չտալ, պետությանն իրավունք չի տալիս զրկելու այդ մարդկանց իրենց հիմնարար իրավունքներից: Ժողովրդավարությունն ավելին է քան մեծամասնության կառավարումը: Այն պահանջում է խոցելի փոքրամասնության պաշտպանությունը թշնամաբար տրամադրված մեծամասնությունից: Կառավարությունների պարտականությունն է դիմակայել նախապաշարմունքներին, ոչ թե հանձնվել դրանց:
Մենք բոլորս դեր ունենք, որ պետք է խաղանք: Դեզմոնդ Տուտուն վերջերս նշել է, որ փոփոխության փրփրած ալիքը միլիոնավոր ելևէջներ է պարունակում իր մեջ: Այս տարի Մարդու իրավունքների օրը նշելիս` եկեք ևս մեկ անգամ հաստատենք մեր պարտավորությունը իրականացնելու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի խոստումը, որն է բոլոր մարդկանց համար, ինչպես և դա նախատեսված էր:

Հեղինակ` ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մուն