Լրահոս

21.12.2012 12:06


Մահացած երեխայի հայրն ու նրա հարազատները ծեծել են ծննդօգնության կենտրոնի բժշկին

Մահացած երեխայի հայրն ու նրա հարազատները ծեծել են ծննդօգնության կենտրոնի բժշկին

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 23։50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Սեբաստիա» ծննդատանը հիվանդներից մեկի հարազատները հարձակվել են բժիշկների վրա և ծեծել նրանց:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1991թ. ծնված Օվսաննա Մ.-ի ծննդաբերության ժամանակ մահացած պտղի պատճառով ծննդօգնության կենտրոնի գլխավոր բժշկի աշխատասենյակում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Օվսաննա Մ.-ի ամուսինը` 1986թ. ծնված Երվանդ Ա.-ն և նրա 3 հարազատները ոտքերով և ձեռքերով հարվածել են բժշկին` պատճառելով վնասվածքներ սալջարդի տեսքով, նաև կոտրել են ծննդատան միջանցքի դռան ապակին:

Նշանակվել են դատաբժշկական և ապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Երվանդ Ա.-ին և նրա 3 հարազատներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: 

Այս խորագրի վերջին նյութերը