Լրահոս

21.12.2012 11:22


Մանկավարժականի ուսխորհրդի նախագահը պաշտոն է ստացել

Մանկավարժականի ուսխորհրդի նախագահը պաշտոն է ստացել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վոլոդյա Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։ 

***
Վոլոդյա Գասպարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
23 դեկտեմբերի, 1983թ., Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր

Կրթություն
1990-2001 թթ. - Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց 
2001-2006 թթ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, պատմության և իրավագիտության բաժին 
2006-2010 թթ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ընդհանուր մանկավարժության ամբիոն, մանկավարժական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն
2005-2008 թթ. - ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ 
2008 թ. - առ այսօր ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ 
2007 թ. հունիսից մինչև հոկտեմբեր - ՀՀ ԿԱ ՀՊԾ անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ
2007- 2011 թթ. - ՀՀԿ Տ/Կ աշխատանքները համակարգող-կազմակերպիչ
2011 թ. առ այսօր - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Կրթության և կիրառական մանկավարժության ամբիոն, դասախոս
2011 թ. առ այսօր - Հայաստանի ազգային ուսանողական ասոցացիայի փոխնախագահ 
2012 թ. առ այսօր – ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: 4 գիտական հոդվածների հեղինակ է:
2005 թ.- պատվոգիր Հայաստան համահայկական հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում Մարտակերտում իրականացվող շինարարական աշխատանքների մասնակցության համար
2007 թ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ
2012 թ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ համալսարանի 90-ամյակի առթիվ

Կուսակցական պատկանելություն

2004 թ. -ից - Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ
2012 թ. -ից - ՀՀԿ խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Այս խորագրի վերջին նյութերը