Աշխարհ

21.12.2012 10:48


Սահակաշվիլին իր մոր մեքենայով է շրջելու. նրան կզրկեն զրահապատ մեքենայից

Սահակաշվիլին իր մոր մեքենայով է շրջելու. նրան կզրկեն զրահապատ մեքենայից

«Грузия Online»–ի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստակամ է ենթարկվել խորհրդարանի որոշմանը, թեև այն կայացվելու է մեկ մարդու՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով։ Վրաստանի խորհրդարանը մտադիր է զրկել Սահակաշվիլիին նախագահի համար սահմանված արտոնություններից՝ պետական պահպանության ծառայությունից, թիկնապահներից, ինքնաթիռներից, զրահապատ մեքենաներից և այլն։

–Ես պատրաստ եմ ժողովրդի հետ յուրաքանչյուր վայրում էլ հանդիպել, երթևեկել իմ բարեկամների մեքենաներով: Կարող եմ մորիցս վերցնել նրա մեքենան։ Ես իմ ժողովրդից չեմ վախենում։ Ինձ սպառնում և հալածում էր Ռուսաստանի նախագահ Պուտինը, բայց ես չէի վախենում։ Հիմա էլ սրանցից չեմ վախենում»,-նկատի ունենալով Վրաստանի ընդդիմությանը՝ հայտարարել է Սահակաշվիլին:

Այս խորագրի վերջին նյութերը