Լրահոս

21.12.2012 09:45


Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել 8 ավտոմեքենա

Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել 8 ավտոմեքենա

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21։30-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Սպայկա» ընկերությանը պատկանող «Իվեկո» մակնիշի 269 ԼՍ 67 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

 

***

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 00։27-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել:

Դեպքի վայր  մեկնած փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «ԳԱԶ-3102» մակնիշի 77 LS 577 պ/հ (վարորդ` Վ. Իգիթյան) ավտոմեքենան:

Տուժածներ չկան:

 

***

Նույն օրը՝ ժամը 02։41-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, ավտոմեքենաները  մերկասառույցի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել:

Դեպքի վայր  մեկնած հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա, երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը