Լրահոս

21.12.2012 09:58


ԱԱԽ նախկին աշխատակիցը դատի է տվել Ազգային անվտանգության խորիրդի աշխատակազմին

ԱԱԽ նախկին աշխատակիցը դատի է տվել Ազգային անվտանգության խորիրդի աշխատակազմին

«Ժողովուրդ»–ի տեղեկացմամբ՝ ՀՀ քաղաքացի Արմեն Ղազարյանը դատի է տվել ՀՀ ազգային անվտանգության խորիրդի (ԱԱԽ) աշխատակազմին՝ իրեն աշխատանքից անօրինական ազատելու և փողերը չտալու համար: Խոսքը ԱԱԽ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի մասին է, ով ԱԱԽ քարտուղար, «Օրինաց եիկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հրամանները համարում է «հորինած», անձնավորված՝ պայմանավորված իր քաղաքական հայացքներով:

«Ա. Ղազարյանը թեև դատարանում պատրաստակամություն է հայտնել բացատրություններ տալ, կարծիք հայտնել նաև քաղաքական շարժառիթներով իրեն աշխատանքից ազատելու մասով, բայց դատարանը լսել է միայն նրա իրավական հիմնավորումները: Նա էլ ասել է՝ հիվանդացել եմ և երկու շաբաթով անաշխատունակ դարձել, Արթուր Բաղդասարյանն էլ հանկարծ հիշել է 4 ամիս առաջ «եղած» իմ 4 օրվա «բացակայությունները» և ազատման հրաման տվել՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի չեղած՝ արդեն փոփոխված հոդվածներին»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը