Նյութը գրելուց և տարածելուց 2 օր անց՝ երեկ ժամը 12:00-ի սահմաններում, Դիանայի մայրը՝ Վալյան, մեզ տեղեկացրեց Վոլոդյայի հեռախոսազանգի մասին:
«Նա զանգել էր փակ համարից, բայց ես ճանաչեցի ձայնը: Հարցրի, Վալոդ, դու ե՞ս, ասեց հա: Ես վախեցա ու ուղղակի անջատեցի հեռախոսը: Հետ չզանգեց: Ես վախենում եմ, բա որ վնասի՞ ինձ կամ թոռներիս: Ուղղակի զարմանում եմ, ոնց կարողացավ զանգել ինձ կալանավայրից»:
Հաշվի առնելով կատարվածը՝ Հասարակություն առանց բռնութան ՀԿ-ն կոչ է անում ոստիկանությանը առավել զգոն և հետևողական լինել:
«Ես վախենում եմ, բա որ վնասի՞ ինձ կամ թոռներիս»
Վերջերս Հասարակություն առանց բռնության ՀԿ-ն հրապարակեց մի հոդված ընտանեկան բռնության մի սարսափազդու դեպքի մասին. 51-ամյա Վալոդյան սպանել էր իր 35-ամյա կնոջը՝ Դիանային իր երկու աղջիկների աչքի առաջ: Ներկա պահին Վալոդյան գտնվում է նախնական կալանքի վայրում, իսկ Դիանայի աղջիկների մասին հոգ են տանում Դիանայի ծնողները:
Նյութը գրելուց և տարածելուց 2 օր անց՝ երեկ ժամը 12:00-ի սահմաններում, Դիանայի մայրը՝ Վալյան, մեզ տեղեկացրեց Վոլոդյայի հեռախոսազանգի մասին:
«Նա զանգել էր փակ համարից, բայց ես ճանաչեցի ձայնը: Հարցրի, Վալոդ, դու ե՞ս, ասեց հա: Ես վախեցա ու ուղղակի անջատեցի հեռախոսը: Հետ չզանգեց: Ես վախենում եմ, բա որ վնասի՞ ինձ կամ թոռներիս: Ուղղակի զարմանում եմ, ոնց կարողացավ զանգել ինձ կալանավայրից»:
Հաշվի առնելով կատարվածը՝ Հասարակություն առանց բռնութան ՀԿ-ն կոչ է անում ոստիկանությանը առավել զգոն և հետևողական լինել:
Հասարակություն առանց բռնության ՀԿ