Լրահոս

18.06.2009 10:47


Պիտեր Սեմնեբի. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում «տակտիկական ետ քայլ» է արել»

Պիտեր Սեմնեբի. «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում «տակտիկական ետ քայլ» է արել»

«Երկրի ներսում խիստ արձագանքների պատճառով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում «տակտիկական ետ քայլ» է արել»,-հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։ «Թուրքական կողմը ետ քայլ է արել, սակայն դա կուրսի արմատական փոփոխություն չէ։ Մենք ակնկալում ենք, որ քննարկումները շարունակվելու են»,-ասել է Սեմնեբին՝ հայտարարելով, որ «դադարը» չպետք է երկար ձգվի։ Պիտեր Սեմնեբին նաև նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցը Թուրքիայում դարձել է թեժ քննարկումների առարկա։ «Ինձ թվում է, որ բանավաճն շատ ավելի թեժ էր, քան սպասվում էր»,-ասել է նա։

Ըստ Reuters-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը