Լրահոս

21.12.2012 09:35


Ալվարդ Պետրոսյանից պահանջում են հրապարակավ խնդրել խոստացած ներողությունը

Ալվարդ Պետրոսյանից պահանջում են հրապարակավ խնդրել խոստացած ներողությունը

 Տիկին Ալվարդ Պետրոսյան,

Ձեզ պահանջով դիմում են 91 տարվա ընթացքում Թերլեմեզյանի պատերին ուղիղ և փոխաբերական իմաստով մեխ խփած տնօրենների, դասխոսների, աշխատակիցների, ուսանողների և այլոց անունից Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ներկայիս դասախոսները, ովքեր այդ իրավունքն ունեն, քանի որ նույնպես «մեխ խփողների» շարքերից են:
Հիշեցնում ենք, որ Դուք 17 նոյեմբերի 2012թ.-ի Առավոտ թերթում տպագրված, Անահիտ Եսայանին տված Ձեր հարցազրույցում հետևյալ արտահայտությունն եք արել. «Եթե որևէ մեկը կարող է կանգնել ասել, որ բացի որդուցս, ինձնից ու հարսիցս Թերլեմեզյանի ուսումնարանում որևէ մեխ է խփել պատին, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»: 

Մենք, ներքոստորագրյալներս ընդհամենը մի մասն ենք կազմում մարդկանց, ովքեր կանգնել ու ասում են, որ բազմաթիվ «մեխեր են խփել Թերլեմեզյանի պատերին»:

Պահանջում ենք, որ Դուք հրապարակավ խնդրեք Ձեր խոստացած ներողությունը:

Սպասում ենք Ձեր պատասխանին և ակնկալում ենք Ձեզանից հստակ հայտարարություն այս կապակցությամբ, այլ ոչ թե խուսափողական և անորոշ մի պատասխան:

Այս խորագրի վերջին նյութերը