Լրահոս

21.12.2012 09:15


Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը

Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը:

Ապարանում, Տիգրանաշենում, Նոյեմբերյանում, Կապանում առկա է մառախուղ:  

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը