Լրահոս

20.12.2012 16:33


5-րդ բրիգադի շտաբի պետը` Ժիրայր Սեֆիլյանին. «...դու չես վաստակել իրավունք այդ մասին խոսելու»

5-րդ բրիգադի շտաբի պետը` Ժիրայր Սեֆիլյանին. «...դու չես վաստակել իրավունք այդ մասին խոսելու»

««Առավոտ» թերթում Ժիրայր Սեֆիլյանը իր կարծիքն է հայտնում գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի գեներալ լինելու կամ չլինելու մասին:
Նախ ասեմ, որ պարոն Ժիրայր դու չես վաստակել իրավունք այդ մասին խոսելու եւ հրապարակայնորեն արտահայտվելու համար:
Եթե դու անձնական խնդիր ունես այդ մարդկանց հետ, դա չի նշանակում, որ իրավունք ունես վիրավորելու 5-րդ բրիգադի ողջ անձնակազմին, որի հրամանատարն է եղել Մանվել Գրիգորյանը: Բրիգադ, որը մեծ հաղթանակներ է տարել ռազմի դաշտում եւ իր մեծ լուման ունի մեր հաղթանակի մեջ:
Մանվել Գրիգորյանը երբեք չի ցանկացել լինել գնդի կամ այլ զորամիավորման հրամանատար: Պատերազմն է նրան հասցրել դրան: Քո կարծիքով այն անհատները, ովքեր իրենց ունակությամբ, կարողությամբ եւ երկաթե կամքի ուժով կարողացան համախմբել ազատամարտիկներին եւ տանել հաղթանակի, ազատագրելով հայկական տարածքները, իրավունք չունե՞ն գեներալներ կոչվելու: Դու խոսում ես սպայական արժեքներից, իսկ ինքդ հասկանում ես, թե ինչ արժեքներ պետք է ունենա սպան ռազմի դաշտում:
Մենք ունենք մի շարք գեներալներ, ովքեր ունեն քո ասած ՙարժանիքները՚, բայց պատերազմում իրենց դրսեւորեցին միայն բացասական կողմերից, ոչ մի թիզ հող չազատագրելով, միայն հանձնել են:
Պարոն Ժիրայր, այո Մանվել Գրիգորյանը գեներալի համբավին արժանացավ պատերազմի դաշտում եւ մեր թշնամու բերանով: Եվ նա այսօր հայոց հաղթանակած բանակի գեներալ է` մեր ժողովուրդի թշնամիները ուզեն, թե չուզեն:
Ինձ համար անհասկանալի է, որ պատերազմի թոհ ու բոհով անցած ազատամարտիկը կարող է այդպիսի անհեթեթություններ դուրս տալ:
Իմանալով, թե ով ես դու խորհուրդ կտամ այդպիսի արտահայտություն անելուց առաջ` խորը մտածել:

Հարգանքներով 5-րդ բրիգադի շտաբի պետ
Ֆրունզիկ Ավագյան
Նույն ինքը` ՙՊալկովնիկ՚»

Այս խորագրի վերջին նյութերը