Լրահոս

20.12.2012 15:20


Աշխարհի ամենանիհար կին. «Ես չեմ ցանկանում նրանց սովորեցնել՝ ինչպես մահանալ» (ֆոտո)

Աշխարհի ամենանիհար կին. «Ես չեմ ցանկանում նրանց սովորեցնել՝ ինչպես մահանալ» (ֆոտո)

Մոնակոյում բնակվող 39-ամյա  Վալերյա Լևիտինան աշխահրի ամենանիհար կինն է։ Նա կշռում է ընդամենը 25 կգ։ Այն բանից հետո, երբ Վալերյան նիհարելու նպատակով փորձել է տարբեր դիետաներ, ախորժակի կորուստ է ունեցել։ 16 տարեկանում Վալերյան որոշել է նիհարել՝ ցանկություն ունենալով մասնակցել Չիկագոյում անցկացվող գեղեցկության մրցույթին։

Ցավոք, արդյունքն աղետալի է եղել։ Այժմ նա կորցրել է համի զգացողությունը, իսկ ճարպերն ու սպիտակուցներն ընդունում է բժիշկի նշանակմամբ։ Որպեսզի ուշագնաց չլինի, կինն օրսական լիտրերով թունդ սուրճ է խմում։

Իսկ նիհարել ցանկացողներին նա միայն ասում է. «Ես չեմ ցանկանում ձեզ սովորեցնել՝ ինչպես մահանալ»։

Այս խորագրի վերջին նյութերը