ԱԺ նախագահը ՀՀԿ–ական պատգամավորի պահվածքի համար ափսոսանք է հայտնել
Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ իր աշխատասենյակում հանդիպել է «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին։
«Ա1+»–ի փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանը իր գործընկերոջ արարքի համար ցավ ու ափսոսանք է հայտնել ։
ԱԺ նախագահը փորձել է պարզել, թե լրագրողը որևէ միտում տեսնո՞ւմ է Մհեր Սեդրակյանի արարքի մեջ:
«Ես ասացի, որ այո, տեսնում եմ, որովհետև պատգամավորն ասել էր` ես ձեզ մարդատեղ եմ դնում, չափը անցնում եք», - ասել է Մհեր Արշակյանը։
ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանում սպառնացել և վիրավորել էր լրագրող Մհեր Արշակյանին։
«Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»,–ասել էր նա։
Այս միջադեպը վրդովմունք էր առաջացրել լրագրողների շրջանում, ովքեր «Ֆեյսբուք» սոցիալական կայքում խումբ են ստեղծել և նամակով դիմել ՀՀ ԱԺ նախագահին՝ պահանջելով պատժել պատգամավորին։

7or.am