Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:
Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը և մասնակցել մեր կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը:
Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար դեկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին բոլորին հրավիրում ենք Մաշտոցի պուրակ:
Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ձեզ կներկայացնեն առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները և կծանոթացնեն առաջիկայում նախատեսված գործողություններին: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաև ներկայացնելու է նախաձեռնության մանիֆեստը և Թեղուտի պայքարի սկզբունքները: Բոլորին կոչ ենք անում ներգրավվել աշխատանքներին և աջակցել Թեղուտի պաշտպանությանը: Մաշտոցի պուրակից այնուհետև հավաքվածները կկազմակերպեն երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ կտրամադրվեն նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության առաջնահերթ նպատակներն են՝ 1. Դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը 2. Վերականգնել պառճառված վնասը 3. Պատասխանատվության ենթարկել անօրինական որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և մասնավոր ընկերության ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են եղել Թեղուտի հանցավոր ծրագրի իրականացմանը 4. Վերացնել կոռուպցիան հանքարդյունաբերական ոլորտում
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Նոր բացահայտումներ Թեղուտի գործով
Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ:
Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը և մասնակցել մեր կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը:
Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար դեկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին բոլորին հրավիրում ենք Մաշտոցի պուրակ:
Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ձեզ կներկայացնեն առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները և կծանոթացնեն առաջիկայում նախատեսված գործողություններին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաև ներկայացնելու է նախաձեռնության մանիֆեստը և Թեղուտի պայքարի սկզբունքները: Բոլորին կոչ ենք անում ներգրավվել աշխատանքներին և աջակցել Թեղուտի պաշտպանությանը:
Մաշտոցի պուրակից այնուհետև հավաքվածները կկազմակերպեն երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ կտրամադրվեն նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության առաջնահերթ նպատակներն են՝
1. Դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը
2. Վերականգնել պառճառված վնասը
3. Պատասխանատվության ենթարկել անօրինական որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և մասնավոր ընկերության ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են եղել Թեղուտի հանցավոր ծրագրի իրականացմանը
4. Վերացնել կոռուպցիան հանքարդյունաբերական ոլորտում
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն