Լրահոս

18.06.2009 10:45


Ռոբերտ Վեքսլեր . «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համարձակություն ցուցաբերեն»

Ռոբերտ Վեքսլեր . «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համարձակություն ցուցաբերեն»

«Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը պետք է խթան հանդիսանա կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբարությունները»,-հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի գծով ենթակոմիտեի նախագահ և արտաքին կապերի կոմիտեի անդամ Ռոբերտ Վեքսլերը։ «ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս երկու գործընթացներին, սակայն բոլոր կողմերը՝ հատկապես Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է համարձակություն ցուցաբերեն ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»,-ասել է կոնգրեսականը՝ հավելելով, որ տարածաշրջանում կայունություն ապահովելու դեպքում «միջազգային անվտանգության հարցերում կբարձրաբա Հարավային Կովկասի դերը»։ Նշենք նաև, որ Ռոբերտ Վեքսլերը հանդիսանում է նաև ԱՄՆ և Թուրքիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահ։

Ըստ Trend News-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը