Լրահոս

20.12.2012 14:05


ՀՔԾ-ը ստացել է Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումը

ՀՔԾ-ը ստացել է Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումը

 ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ ժամը 10։20-ին, ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումը: Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին
Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ՀՔԾ-ից խոստանում են նախաքննության ընթացքի մասին լրացուցիչ տեղեկացնել:

Այս խորագրի վերջին նյութերը