Լրահոս

20.12.2012 13:49


Արդարադատության նախարարը ՀՀԿ պատգամավորի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Արդարադատության նախարարը ՀՀԿ պատգամավորի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով նախօրեին Աժ-ում ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի  և լրագրող Մհեր Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է. «Նման երևույթները ցանկալի չեն՝ հատկապես, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն էականորեն նվազել են։ ամեն ինչ պետք է անել, որ նման դեպքերը զրոյացվեն»։

Ինչ վերաբերվում է այս և նման արարքների պատժին, արդարադատության նախարարը նշեց, որ այդպիսի դեպքերի համար իրավական պատասխանատվություն նախատեսված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը