Գերմանիայի կանանց և ընտանիքի գործերի նախարար Քրիստինա Շրեդերը հերթական անգամ ապացուցեց, թե ինչ ահեթեթության կարող է հասնել այս կամ այն գաղափարի բացարձակացումը: Գերմանական «Zeit» ամսագրին տված հարցազրույցում ֆրաու Շրեդերը պատմել է, որ շատ ուշադիր մոտեցում ունի այն բոլոր հեքիաթների նկատմամբ, որոնք ընթերցում է իր փոքրիկ աղջկա համար: Այսպես օրինակ՝ Շրեդերը չի կարդում որոշ հատվածներ, որոնք կարող են ռասիստական բնույթ կրել: Քրիստինան կարծում է, որ Աստրիդ Լինդգրենի հայտնի «Երկարագուլպա Պեպին» վիպակը բազմաթիվ անհանդուրժողական, ռասիստական արտահայտություններ է պարունակում։ Այդպիսի օրինակ է համարում այն դրվագը, որտեղ Պեպիլոտայի հայրը «նեգրերի արքա է դառնում»: Շրեդերի կարծիքով դա անընդունելի է, և երբ ինքն այդ ստեղծագործությունն ընթերցում է, այդ հատվածը բաց է թողնում, քանի որ պատշաճ է, որ գրված լիներ «աֆրոամերիկյան արքա»: Միքայել Էնդեի գլխավոր հերոս Ջիմ Բատոնն էլ, ըստ Քրիստինայի, այլևս սևամորթ չէ, քանի որ դա ռասիստական վերաբերմունք է: Տիկինը պատմել է, որ Գրիմ եղբայրների հեքիաթներն ընդհանրապես չի կարդում, քանի որ դրանցում կանայք շատ դեպքերում հանդես են գալիս բացասական կերպարով:
Ֆրաու Շրեդերից առաջ նմանատիպ խնդիրներին անդրադարձել է նաև Ավետարանականների կանանց ասոցիացիան՝ բողոքելով, թե Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» վիպակում ռասիստական բազմաթիվ արտհայտություններ կան: Այս ամենի հետևանքն այն է եղել, որ գրքի վերահրատարակություններից մեկում Պեպիի հայրը ոչ թե նեգրական արքա է, այլ «հարավծովային»:
Իսկ ԱՄՆ-ում զուսպ արտահայտվելու համար պայքարն անդրադարձել է ոչ միայն գրքերի վրա: Այսպես օրինակ՝ Նյու-Յորքի կրթության պետական դեպարտամենտը հրապարակել է մի ամբողջ ցանկ, որը դպրոցներում արգելված բառեր է պարունակում է: Ըստ դրա՝ արգելվում է օգտագործել «դինոզավր» բառը, քանի որ այն կապ ունի էվոլյուցիայի տեսության հետ, իսկ դա վիրավորական է կրոնական հայացքներ ունեցող մարդկանց համար: Արգելվում է նաև «ծննդյան օր» բառակապակցությունը, քանի որ «Եհովայի վկաններ» աղանդի հետևորդները ծննդյան օրեր չեն տոնում: Իսկ անցած տարի Ռոդ-Այլենդի նահանգապետ Լինկոլն Չեֆին հայտարարել է, որ այլևս Սուրբ ծննդյան տոնածառ չի լինի, տոնածառը կլինի ուղղակի տոնական, որպեսզի այլ մշակույթների ներկայացուցիչների զգացմունքները չվիրավորվեն։:
Երբ հանդուրժողականությունը զառամախտի է հասնում