Լրահոս

20.12.2012 22:40


Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը օդանավի մատուցող կլինի

Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը օդանավի մատուցող  կլինի

Բրիտանացի հայտնի գործարար, «Virgin» կորպորացիայի հիմնադիր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը մոտ ժամանակներս ստիպված կլինի օդանավում մատուցողի աշխատանք կատարել՝ կրելով կարմիր կիսաշրջազգետս: Բանն այն է, որ դեռևս 2010թ. Բրեսնոնը գրազ է եկել «Air Asia» ավիաուղիների  տնօրեն  Տոնի Ֆերնանդեսի հետ, թե իրենցից որի ավտոմրցավազաքային թիմը վերջնագծին ավելի արագ կհասնի: Բրենսոնի թիմը պարտվել է։ Վնասվածքի պատճառով միլիարդատերը հնարավորություն չի ունեցել կատարելու իր խոստումը, իսկ երկու տարի անց  այնուամենայնիվ  ստիպված է խոսքի տերը լինել. առաջիկայում նա պետք է ստանձնի Կուալա-Լումպուր–Լոնդոն չվերթի մատուցողի դերը և 13 ժամվա ընթացքում ոչ միայն  խմիչքներ առաջարկի, այլ նաև կարմիր կիսաժրջազգեստ կրի: Չվերթի տոմսերը, սակայն, հնարավոր կլինի գնել միայն հատուկ կազմակերպված աճուրդի ժամանակ, իսկ վաստակած գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:  

Այս խորագրի վերջին նյութերը