Լրահոս

20.12.2012 12:31


Չեչնիան պատրաստ է Դեպարդիեին մշտական բնակություն տրամադրել

Չեչնիան պատրաստ է Դեպարդիեին մշտական բնակություն տրամադրել

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեին մշտական բնակության է հրավիրել Չեչնիա։ Ինչպես հայտնի է, Դեպարդիեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից և բնակություն հաստատել Բելգիայում:

Կադիրովն ասել է, որ տեղյակ է Ռուսաստանում բնակվելու Դեպարդիեի մտադրության մասին, և եթե նրան Ռուսաստանի քաղաքացիություն տրվի, ապա Չեչնիան արժանի պայմաններ կստեղծի Դեպարդիեին իրենց մոտ ընդունելու և բնակություն տրամադրելու համար։ 

Այս խորագրի վերջին նյութերը