Իրանի ընդդիմությունն իշխանություններից պահանջել է ազատ արձակել իրենց կողմնակիցներին
Իրանի նախկին նախագահ Մոհամեդ Խաթամին և նախագահի նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին, ովքեր կասկածի տակ են առնում Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը նախագահական ընտրություններում, Արդարադատության նախարարությանը նամակ են հղել։ Դրանում մասնավորապես մատնաշված է Իսլամական Հանրապետության հենքը խարխլող՝ չարդարացված ճնշումների դադարեցման անհրաժեշտությունը։
Նրանց հրապարակայնորեն աջակցություն է հայտնել հեղինակավոր այաթոլլա Աբդել Քերիմ Արդեբիլը։ Նա երկար տարիներ այդ երկրի դատական կառույցներում ղեկավար պաշտոններ է ղեկավարել։ Իրավապահ մարմիններին նա զսպվածության կոչ է արել և ընդգծել խախաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիությունը։
Մինչ այդ, տարածաշրջանային դիտորդներն ընդգծում են, որ ազատականների կողմից բարձրացված բողոքի ալիքն սկսում է նվազել։ Չորեքշաբթի՝ Թեհրանի հրապարակներից մեկում կայացած չարտոնված հանրահավաքին, արդեն մասնակցել են ոչ թե 100 հազարավոր, այլ 10-յակ քաղաքացիներ։ Սակայն այս փաստը չի ընկճել Մուսավիին։ Ընդդիմության 67-ամյա առաջնորդն իր կողմնակիցներին կոչ է արել մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնել, իսկ դրա ձախողման պարագայում՝ հավաքվել մզկիթների մոտ։