Տնտեսական

20.12.2012 12:08


Հայաստանում առավել կոռումպացված են համարվում կրթական, դատական համկարգերն ու ոստիկանությունը

Հայաստանում առավել կոռումպացված են համարվում կրթական, դատական համկարգերն ու ոստիկանությունը

Այսօրվա ասուլիսին Թրանսփերենսի ինտերնեյշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացչության տնօրեն  Վարուժան Հոկտանյանը հայտնել է, որ դիտարկված աշխարհարի 176 երկրներում կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայայաստանը 105-րդ տեղում է:

«Համաձայն հարցումների` առավել կոռումպացված են համարվում կրթական, դատական համկարգերն ու ոստիկանությունը: Հարցվածների 53  տոկոսը կարծիք է հայտնել, որ վերջին 3 տարում կոռուպցիան աճել է»,–ասել է Հոկտանյանը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինայանն էլ ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներն անբավար են, քանի որ բացակայում է համակարգային փոփոխություններ իրկանցնելու կամքը: «Անհրաժեշտ  է անկախ հակակոռուպցիոն գործակալություն ստեղծել, որը պետք է առաջնորդվի մի շարք չափանիշներով»,–ասել է պատգամավորը։

r.am

Այս խորագրի վերջին նյութերը