Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Երկրի ղեկավարը նրանց մաղթել է առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ բարդ ու պատասխանատու աշխատանքում:
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատանքը, որը չափազանց կարևոր է մեր հանրապետության նորմալ կենսագործունեության, հասարակական և պետական անվտանգության ապահովման, ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից: Եվս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա բարեխիղճ ու հետևողական աշխատանքով մեծապես նպաստում են մեր ազատ ու անկախ պետականության ամրապնդման գործին: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց առջև դրված խնդիրների ողջ լրջությունը և այսուհետ էլ կանեն հնարավորը դրանք հաջողությամբ լուծելու համար:
Իշխանությունները կշարունակեն ըստ ամենայնի աջակցել կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման, ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման գործընթացին:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում»:
Արցախի նախագահը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Երկրի ղեկավարը նրանց մաղթել է առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ բարդ ու պատասխանատու աշխատանքում:
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատանքը, որը չափազանց կարևոր է մեր հանրապետության նորմալ կենսագործունեության, հասարակական և պետական անվտանգության ապահովման, ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից: Եվս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա բարեխիղճ ու հետևողական աշխատանքով մեծապես նպաստում են մեր ազատ ու անկախ պետականության ամրապնդման գործին:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց առջև դրված խնդիրների ողջ լրջությունը և այսուհետ էլ կանեն հնարավորը դրանք հաջողությամբ լուծելու համար: