Լրահոս

18.06.2009 11:09


«Գազպրոմը» Մինսկից պահանջել է վերադարձնել գազային պարտքերը

Ռուսաստանյան «Գազպրոմը» բելառուսական «Բելտրանսգազ»-ին նամակ է ուղարկել՝ պահանջելով $ 231 մլն վճարել մատակարարված գազի համար։ Բանն այն է, որ 2009թ. սկզբին Բելառուսը «Գազպրոմից» վառելիք էր ստացել՝ 1000 խմ-ի դիմաց վճարելով $ 150, հայտարարված $ 210-ի փոխարեն։

Դեսպանատանը բացատրել են, որ էժան գազը Բելառուսը ստացել է երկու երկրների նախագահների՝  Դմիտրի Մեդվեդևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածության հիման վրա։

Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները վատթարացել են։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը