Լրահոս

20.12.2012 11:16


Սյունիքի մարզպետը ՀԷԿ-երի վրա «նալո՞գ» է դրել

Սյունիքի մարզպետը ՀԷԿ-երի վրա «նալո՞գ» է դրել

«Ժողովուրդ»-ը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները, գրում է, որ  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախօրեին իր մոտ է կանչել Սյունիքի փոքր ՀԷԿ-երի և գազալցակայանների ղեկավարներին ու հրահանգ «իջեցրել». նրանք հունվարից ամեն ամիս պետք է գումարներ փոխանցեն մարզպետին: Այլ կերպ ասած` Խաչատրյանը նրանց վրա «նալոգ» է դրել:

 

Թերթը զրուցել է Սուրեն Խաչատրյանի հետ` պարզելու, թե ինչ է խոսել ՀԷԿ-երի և գազալցակայանների սեփականատերերի հետ, և արդյոք ճի՞շտ են լուրերը, որ նրանց պարտադրել է ամեն ամիս իրեն գումար տալ: «Սիրուն աղջիկ, լրիվ անլուրջ բան ես ասում, իրականությանը չհամընկնող. էդ ո՞վ ա էդ ՀԷԿ-ի ղեկավարությունը, որ նման բաներ ա ասում, մեկի անունը ասեք: Էդ հարցը անհեթեթ հարց է»,- վստահեցրել է մարզպետը:

Այս խորագրի վերջին նյութերը